ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
30.03.2026 | 10:54

Երեկվա միջադեպը կարիք ունի ավելի խորքային քննարկման։ Սա տեղավորվում է «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» իշխանության մարտավարության մեջ։

Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի, շատ սիրուն եկեղեցական տոնի։ Նրանք այդ օրը ոչ մի այլ բան, քան պատարագը, աղոթքը, հաղորդությունը, չէին պլանավորել։

Ու հանկարծ ներս է մտնում մեկը, ով երկար ժամանակ է՝ վիրավորում է նրանց հոգևոր արժեքները, սրբությունները։ Ակնհայտ է, որ պետք է լիներ էմոցիոնալ ռեակցիա, չկառավարվող էմոցիաներ։

Մեկը, որն իր իշխանախմբի հետ միասին ծաղրում ու վիրավորում է Ամենայն հայոց Կաթողիկոսին։ Եկեղեցում պատարագին ներկա մարդկանց համար Վեհափառը սրբություն է։ Գալիս է մեկը, որը շինծու մեղադրանքներով կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների, որոնք այս մարդկանց համար կարևոր հեղինակություններ են։

Հատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է՝ իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։

Եկել է՝ մարդկանց վատություն անելո՞ւ։ Եկել է տոնը փչացնելո՞ւ։ Եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելո՞ւ։

Երբ ինքն ու իր «մի քանիսը» ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված, և հարյուր հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ հարյուր հազարներին։ Դրանից հետո ի՞նչ ռեակցիա է սպասում։

Նույն տրամաբանությամբ, ընդդիմության լիդերներին կոպիտ վիրավորելուց հետո, կարող է վեր կենալ գնալ նրանց հանրահավաքին կամ համագումարին՝ իբր խաղաղ մասնակցելու։

Մենք սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Պետք է միասնական դիրքորոշում լինի՝ ինչպես վերաբերվել անկոչ հյուրին։

Հնարավոր չէ որևէ ընտանիքի անդամներին հրապարակայնորեն վիրավորելուց հետո գնալ խցկվել նրանց ընտանեկան միջոցառմանը։

Ո՞րն է նպատակը, ի վերջո։ Սադրա՞նքը։ Բոլոր տոներն ու ծեսերը պիտի փչացնի՞։ Միայն իր ավտոբուսո՞ւմ պիտի լինի ուրախություն։ «Ուրախ ավտոբուս» ձևակերպումը, որպես սարկաստիկ, գուցե լավն է, ստացված է, բայց այն վերածվում է «այլանդակ ավտոբուսի», որը շատ վտանգավոր է։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ